ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում. oncology.am
Այս տարվա դեկտեմբերի 7-8-ը Երևանում անցկացվեց «Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը: Առաջին գիտաժողովը մեկնարկել է 2018 թվականի մայիսին: Ներկա գիտաժողովը թվով երկրորդն է, հաջորդն ակնկալվում է գալիք տարվա ապրիլին: Գիտաժողովի պարբերաբար անցկացումը նպատակ ունի գիտական միջոցառումների ծրագիր իրականացնել, որին մասնակցելու համար յուրաքանչյուր անգամ ընդգրկվում են տարբեր ոլորտների փորձագետներ արտերկրից և Հայաստանից, բժիշկներին ներկայացվում են ցավի ոլորտի վերջին նորություններին վերաբերող զեկույցներ:
Ծրագրի նպատակը բժիշկների մասնագիտական զարգացումն է, քանի որ ոչ բոլոր բժիշկները հնարավորություն ունեն արտերկրում անցնելու վերապատրաստումներ: Ծրագրի մեկնարկից պարզ դարձավ, որ այն բավականին մեծ պահանջարկ ունի, ինչի համար որոշվեց` որ շարունակական բնույթ կրի:
Գիտաժողովն այս անգամ նվիրված էր բժշկական հետևյալ ոլորտներին՝ ռևմատոլոգիա, նյարդաբանություն, ուռուցքաբանություն և ստոմատոլոգիա: Հայաստանից զեկույցներով հանդես եկան բ.գ.թ. Հրանտ Կարապետյանը, դոցենտ Մհեր Կոստանյանը, բ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը, դոցենտ Արմինե Հարոյանը և այլոք, Արտերկրի հյուրերից էին Ջուստինո Վարրասսին՝ Պաոլո Պրոկաչիի անվան հիմնադրամի նախագահ, Ցավի համաշխարհային ինստիտուտի նորընտիր նախագահ Ագոստինո Վիրդիսը՝ ներքին հիվանդությունների գծով Ավագ պրոֆեսոր,Ֆրանկ էլսները՝ պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր:
Հրանտ Կարապետյան. Հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիայի նախագահ, Վանատուն հիմնադրամի հիմնադիր տնօրեն, ԱՎԱ ՄԵԴ պալիատիվ օգնության ծառայության ղեկավար
− Ի՞նչ է պալիատիվ՝ ամոքիչ բժշկությունը:
− Ամոքիչ բժշկությունն անբուժելի հիվանդություններով տառապող հիվանդներին հնարավորին կյանքի բարձր որակ ապահովվելն է: Դա ցավազրկող, ախտանշային բուժումն է, հոգեսոցիալ օգնությունը հիվանդներին և հիվանդի հարազատներին: Գործառույթների մեջ չի մտնում հիվանդի կյանքը երկարացնելը:
− Որտե՞ղ է կազմակերպվում պալիատիվ ծառայությունը՝ տնայի՞ն, թե՞ ստացիոնար պայմաններում:
− Պալիատիվ օգնությունը ցուցաբերվում է և՛ տնային, և՛ հիվանդանոցային պայմաններում:
− Ո՞ր հիվանդություններն են ներառված պալիատիվ օգնության ցանկում:
− Պալիատիվ օգնության մեջ ներառված են բոլոր անբուժելի հիվանդությունները, որոնց ժամանակ ցավազրկումը և խնամքը կարևոր դեր ունեն: Այդ հիվանդությունների շարքում ուռուցքաբանությունը կազմում է ընդհանուր թվի 35-40 տոկոսը:
− Հայաստանում ե՞րբ է ներդրվել այս ծառայությունը:
− Այս ոլորտում սկսել ենք աշխատել 2000 թվականից, 2003 թվականին ստեղծվել է հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիան և այսօր գործում է:
Ներկայում գործում է ԱՎԱ ՄԵԴ խնամքի և պալիատիվ օգնության կենտրոնը, որը միակն է Հայաստանում:Կենտրոնը լիցենզավորված է և նման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունի:
− Ինչպիսի՞ն է ծառայության վերաբերյալ ժողովրդի տեղեկացվածությունը:
− Օրեցօր տեղեկացվածությունն ավելանում է: 3 տարի է, ինչ գործում է ԱՎԱ ՄԵԴ-ը, գնալով դիմողների քանակը շատանում է: Սակայն, քանի որ ծառայությունը պետության կողմից չի հովանավորվում և չի գործում նաև պետպատվեր, բնականաբար, ժողովրդի մեծ մասն անկարող է օգտվել ծառայություններից:Յուրաքանչյուր դիմած 10 հիվանդից 1-2-ը հնարավորություն ունեն պառկել ստացիոնարում և ստանալ բարձրորակ բուժում:
− Ի՞նչ է հոսպիսը:
− Հոսպիսը պալիատիվ բժշկության մաս է կազմում: Հոսպիսում պառկում են այն հիվանդները, որոնց կանխատեսելի կյանքի տևողությունը 3 ամսից մինչև 3 շաբաթ է: Այստեղ պալիատիվ օգնություն են ստանում առավել ծանր հիվանդներըև կիրառվում է հիմնականում հակացավային թերապիան:
− Ի՞նչ խնամք է իրականացվում:
− Խնամքի մեջ մտնում է ամեն ինչ՝ բժշկական սպասարկում, լիարժեք խնամք:
− Ի՞նչ ակնկալիքներ ունեք գիտաժողովից:
− Ունենք նոր ծրագիր, որը նախատեսվում է իրականացնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ: Դա թույլ կտա Հայստանում 3-4 տարվա ըն
թացքում ստեղծել պալիատիվ օգնության ցանց և՛ Երևանում, և՛ մարզերում: Առանց ամբողջ հանրապետությունում գործող համապարփակ պալիատիվ ծառայության անհնար է ցավազրկմանը վերաբերող խնդիրները լուծել պատշաճ մակարդակով:
Տարիներ շարունակ փորձել ենք կառավարության հետ համագործակցել, սակայն ոչինչ չի ստացվել: Ներկայում երկրում փոփոխությունների հետ կապված, գուցե և այս ոլորտում էլ ինչ-որ բան փոխվի:
Մհեր Կոստանյան. Բ.գ.թ, դոցենտ, վիրաբույժ-ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գիտական խորհրդի անդամ
− Ի՞նչ դեր ունեն նման միջոցառումներն ուռուցքաբանական պրակտիկայում:
− Ցավային համախտանիշը ամենահաճախակի հանդիպողներից է ուռուցքաբանության ոլորտում, որի դեմ իրականացվող պայքարն ունի առաջնահերթ նշանակություն հիվանդի կյանքի որակը, կենսառիթմը և առօրյա ակտիվությունը բարձրացնելու նպատակով:
Ցավի դեմ իրականացվող պայքարի և ցավի բուժման նման միջոցառման նպատակն է բարձրացնել բժիշկների մասնագիտական ունակությունները, հաղորդել նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք էապես կբարելավեն հիվանդների բուժման արդյունքները և բժշկական օգնության որակը:
|
Կարդացեք նաև
«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման...
Մայիսի 25-ին «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ «Կեսարյան հատման արդի հիմնախնդիրները» թեմայով...
«Աջափնյակ» բժշկական կենտրոնը մրցույթային կարգով աշխատանքի է հրավիրում երիտասարդ և նպատակասլաց անոթային վիրաբուժություն մասնագիտացմամբ բժիշկներին...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...
Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...
Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...
Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...
Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...
Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYCNk5ML' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384